Ամերիկյան Ալյասկա նահանգի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Հետազոտական կազմակերպության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,5 մագնիտուդ։ Բնական աղետի էպիկենտրոնը գտնվել է Ջունո քաղաքից 177 կմ դեպի արեւելք, որտեղ ապրում է մոտ 32,7 հազար մարդ։
Մինչ օրս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Բացի այդ, տեղական իշխանությունները չեն հաղորդել ցունամիի սպառնալիքի մասին: