Կարևոր իրադարձություններ

Արտակարգ պատահար Կոտայքի գյուղերից մեկում

30 Դեկտեմբեր, 2024 11:33
Արտակարգ պատահար Կոտայքի գյուղերից մեկում

Դեկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գողթ գյուղում պայթյուն է տեղի ունեցել և կան վիրավորներ

Ինչպս հայտնում է Shamshyan.com-ը, նմանատիպ օպերատիվ տեղեկություն ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում:

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները՝ «Գառնիի բժշկական կենտրոն»-ից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ «ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենք Գողթ գյուղից հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 01:00-ի սահմաններում Գողթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում ամառային խոհանոցում տեղադրված փայտե կաթսայի պայթելու հետևանքով նույն տան բնակիչներ 62-ամյա Նունուֆար Մ.-ն և 33-ամյա Ստեփան Մ.-ն վնասվածքներ են ստացել, որոնք «Գառնիի բժշկական կենտրոն»-ի բուժանձնակազմը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին