Կարևոր իրադարձություններ

Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

14 Դեկտեմբեր, 2024 10:52
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 5-ին տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2014 թվականին ծնված դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ:

Դատախազը, Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, տասնամյա աղջկա մոր՝ Ա.Փ.-ի նկատմամբ 2024 թվականի նոյեմբերի 13-ին հարուցել է հանրային նոր քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ կետերով (հանցավորից նյութական կախվածության մեջ գտնվող անչափահասի նկատմամբ մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

2024 թվականի դեկտեմբերի 12-ին դատախազը հաստատել է Ա.Փ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել  Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին