ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումներն արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում ՀՀ ավտոճանապարհներին:
Եղանակային գործոններով պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումները ս․թ. դեկտեմբերի 12-ից անցել են ուժեղացված ծառայության։
Հանրապետության մի շարք միջպետական և համայնքային ավտոճանապարհներին սահմանվել է հերթապահություն: