Կարևոր իրադարձություններ

Ձյուն, մերկասառույց, մառախուղ. իրավիճակը՝ ճանապարհներին

13 Դեկտեմբեր, 2024 10:03
Ձյուն, մերկասառույց, մառախուղ. իրավիճակը՝ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Դժվարանացանելի են Արագածոտնի մարզի ավտոճանապարհները։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Արարատի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

 

Լրահոս

Դիտել ավելին