Կարևոր իրադարձություններ

Դեպի Երևան թռիչք իրականացրած ավելի քան 9-ը ինքնաթիռներ հարկադիր վայրէջք են կատարել այլ քաղաքներում

13 Դեկտեմբեր, 2024 08:57
Դեպի Երևան թռիչք իրականացրած ավելի քան 9-ը ինքնաթիռներ հարկադիր վայրէջք են կատարել այլ քաղաքներում

Գիշերը վայրէջք կատարող մի շարք ինքնաթիռներ մառախուղի պատճառով չեն կարողացել իջնել Հայաստանի տարածքում։

Ինչպես Shabat.am-ին հայտնեցին Զվարթնոց օդանավակայանից, եղանակային վատ պայմաններով պայմանավորված Մոսկվայից, Վիեննայից Երևան թռիչք իրականացնող ինքնաթիռները ՀՀ տարածքում պտտվելուց հետո վայրէջք են կատարել Թբիլիսիում, Մինվոդում:

Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինվոդում, Վիեննայից ժամանող երկու ինքնաթիռ այս պահին վայէջք է կատարել Թբիլիսիում։

Երեկոյան 10֊ին Մոսկվայից Երևան թռիչքն իրականացնող ինքնաթիռը մի քանի ուշացումներով պետք է Երևանում լիներ գիշերը 2։30-ին, այնուհետև վայրէջք պետք է կատարեր առավոտյան 5։00-ին, հասել է Երևան, բայց չի կարողացել վայրէջք կատարել և այս պահին գտնվում է Մինվոդում։

Մի շարք օգտատերեր ահազանգում են, որ տարբեր քաղաքներում վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորներն անգամ չգիտեն՝ երբ են հետադարձ թռիչքներն իրականացվելու։

Վիեննայից Երևան թռիչք իրականցնող ինքնաթիռի ուղևորներին Թբիլիսիում թույլ են տվել դուսր գալ ինքնաթիռից, սակայն սննդի, այլ կարիքների, թռիչքի փոխհատուցման մասին դեռ տեղեկություններ հայտնի չեն։

 
 
 
 
 
 
 
 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին