ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն այսօր հայտարարել է, թե մեկ ամսով սառեցնում է անդամակցությունը խմբակցությանը։
Այնուհետև լուսանկարի տեքով հրապարակում էր արել, որ փոշմանել է, իսկ հերքման տեքստն ուղարկել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հակոբ Ասլանյանի հայտարարությունը՝ ստորև.
««Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա: Առավել ևս այս պարագայում հայտարարությունս համարում եմ սխալ և էմոցիոնալ:
Հայտարարում եմ, որ շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության լիարժեք անդամ և գործելու եմ համաձայն կուսակցության ղեկավար մարմնի և խմբակցության որոշումների:
Միևնույն ժամանակ համաձայն եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է առաջնորդվի բարեվարքության բարձր սկզբունքներով»: