Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ական շտաբում եռուզեռ է. «Հրապարակ»

22 Հոկտեմբեր, 2015 08:16
ՀՀԿ-ական շտաբում եռուզեռ է. «Հրապարակ»

Հանրաքվեի ՀՀԿ-ական շտաբում եռուզեռ է. Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ է անցկացնում՝ հասկանալու, թե ուր է գնում, ումով է գնում քարոզարշավի։ Գործադիր մարմնի վերջին նստում նրան հանձնարարվել է աշխատանքներն արագացնել, եւ չնայած բոլոր լիազորությունները՝ շտաբ ձեւավորելու, տրվել են Աբրահամյանին, այնուհանդերձ, նախագահականը եւս ձեռքերը ծալած չի նստելու։ Այս պահին դեռ քարոզարշավի պատասխանատու չի նշանակվել, սակայն նախագահականից ընդհանուր կուրացիայի տակ է պահելու Վիգեն Սարգսյանը, կոնկրետ կուրացիայի տակ՝ Սեւակ Լալայանը, ՀՀԿ շտաբում այն իրականացնելու Է Արմեն Աշոտյանը։

Ինչ վերաբերում Է ԲՀԿ շտաբին, ապա այն եւս վերջնական չի ձեւավորվել։ ԲՀԿ-ն շտաբի պետ չի ունենալու, համակարգող խորհուրդ Է լինելու՝ Նաիրա Զոհրաբյան-Աբրահամ Մանուկյան-Վարդան Վարդանյան «եռաֆազով», քարոզչական պատասխանատուն էլ Վահան Բաբայանն է լինելու:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին