Կարևոր իրադարձություններ

Այսօր որոշեցի ժամանակ տրամադրել և վերջին գրառմանս տակ գրված մի քանի մեկնաբանությունների արձագանքել. Փաշինյան

10 Դեկտեմբեր, 2024 21:52
Այսօր որոշեցի ժամանակ տրամադրել և վերջին գրառմանս տակ գրված մի քանի մեկնաբանությունների արձագանքել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ֆեյսբուքյան իր էջում որոշ օգտատերերի արած մեկնաբանությունների։

«Այսօր որոշեցի ժամանակ տրամադրել և վերջին գրառմանս տակ գրված մի քանի մեկնաբանությունների արձագանքել: Հարգելի օգտատերերից մեկը մի նյութ տեղադրեց, որը վերաբերվում է իմ և իմ ընտանիքի անդամների հայտարարագրերին:

Այդ հրապարակման մեջ կա մի այսպիսի ձևակերպում.

«Ուշագրավ է, որ Փաշինյանի հայտարարագրի եկամուտների բաժնում 1 տողի տվյալներ ամբողջությամբ փակ են։ Այսինքն՝ ՀՀ վարչապետը ինչ-որ աղբյուրից ստացել է որոշակի եկամուտ, որի ծագումը և չափը գաղտնի են»։ Այս հրապարակումը, փաստորեն, որոշ օգտատերերի հիմք է տվել որոշ եզրակացություններ անել: Այդ եզրակացությունները փարատելու համար բացեցի հայտարարագրիս բնօրինակը և գրեցի ստորև բերվող մեկնաբանությունը»,- գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին