Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Քաղաքական կոնտեքստով ճնշումները շարունակվում են

10 Դեկտեմբեր, 2024 08:31
«Փաստ». Քաղաքական կոնտեքստով ճնշումները շարունակվում են

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախորդ համարում մենք տեղեկացրել էինք, որ օրերս բուժզննում անցնելու նպատակով փոխգնդապետ Նաիրա Գևորգյանը գնացել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ, սակայն նրան արգելել են մուտք գործել անգամ դրա տարածք: Պատճառաբանել են՝ հրաման ունեն թույլ չտալու նրա մուտքը հոսպիտալ: Տեղեկությունը հաստատել էր Գևորգյանը՝ նշելով, որ, իր կարծիքով, պատճառն իր քաղաքական հայացքներն են, ու ցանկանում են իրեն հոգեբանորեն ճնշել: Բանն այն է, որ նա «Համահայկական ճակատ» շարժման անդամ է:

Այս հրապարակումից հետո «Փաստը» ստացել է մի շարք տեղեկություններ, որ Գևորգյանի օրինակը եզակի չէ. նման առնվազն տասը օրինակի մասին են մեզ տեղեկացրել, երբ միայն վերջին մեկ-երկու ամսում թույլ չեն տվել մտնել զինվորական հոսպիտալ, և ոչ միայն:

Ավելին, նախօրեին մենք տեղեկություն ստացանք, որ նույն հոսպիտալի բժիշկներից մեկի հետ աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվել՝ դարձյալ քաղաքական ենթատեքստով:

Ընդ որում, տվյալ բժշկուհին, որ խնդրեց չհրապարակել իր անունը, նշեց, որ ինքը որևէ կուսակցության անդամ չէ, ուղղակի իրեն «մեղադրել» են «Համահայկական ճակատի» անդամներից մի քանիսի հետ ընկերական շփումներ ունենալու մեջ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին