Գիշերը Թբիլիսիում ընդիմական ցուցարարների և ոստիկանական ուժերի մեջ բախումներ են գրանցվել։
Ինչպես հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը, 107 մարդ է բերման ենթարկվել։
ՆԳՆ աշխատակիցները կիրառել են օրենքով սահմանված հատուկ միջոցներ։
Վրաստանում ընդդիմության բողոքի ցույցերը սկսվել են հինգշաբթի, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը դադարեցվում է մինչև 2028 թվականը։՛