Կարևոր իրադարձություններ

Բազմահազարանոց ցույց՝ Վրաստանի խորհրդարանի մոտ

29 Նոյեմբեր, 2024 21:12
Բազմահազարանոց ցույց՝  Վրաստանի խորհրդարանի մոտ

Վրաստանի օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի մոտ, ժամը 19:00-ից բողոքի լայնածավալ ակցիա է մեկնարկել:

Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը, գրում է aliq.ge-ն:

Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքացիները բողոքում են իշխող «Վրացական երազանք»-ի կառավարության կողմից ԵՄ ինտեգրման գործընթացի բանակցությունների կասեցման դեմ։

Ռուսթավելիի պողոտայում ցուցարարները հարվածում են խորհրդարանը շրջափակած երկաթե պատնեշին: Օրենսդիր մարմնի շենքի մոտ հավաքված ցույցի մասնակիցներն այսկերպ իրենց բողոքն են արտահայտում: Ռուսթավելի պողոտան փակ է:

Միևնույն ժամանակ Հանրապետության հրապարակում համերաշխության հանրահավաք է ընթանում՝ հաջակցություն նոյեմբերի 28-29-ի ցույցերի ժամանակ բռնության ենթարկված լրագրողների. նրանք երթով կշարժվեն դեպի խորհրդարանի շենք։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ի երեկոյան հայտնեց եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թավականը կասեցնելու որոշման մասին։ Նրա հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են ինչպես Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։

Թբիլիսիում ոստիկանությունը կեսգիշերից հետո սկսել է բռնի կերպով ցրել ցույցը: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ, պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ։ Հանրահավաքի մասնակիցներից 43-ը բերման է ենթարկվել, 22 լրագրող ֆիզիկական բռնության զոհ է դարձել։ 

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման։

 

Լրահոս

Դիտել ավելին