Կարևոր իրադարձություններ

Անդրադարձ է կատարվել ներդրումային ծրագրերի համար պետության կողմից տրամադրվող աջակցության շրջանակին

29 Նոյեմբեր, 2024 19:07
Անդրադարձ է կատարվել ներդրումային ծրագրերի համար պետության կողմից տրամադրվող աջակցության շրջանակին

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում պետության կողմից տրամադրվող աջակցության շրջանակին: Քննարկվել են նաև առանձին ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կողմից հանձնարարվել է առանձին ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում արձանագրվող խնդիրների հաշվառմամբ առանձնացնել ներդրումային և գործարար միջավայրի բարելավման համակարգային լուծում ենթադրող խնդիրները՝ այս ձևաչափով քննարկելու և դրանք հասցեագրելու նպատակով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին