Կարևոր իրադարձություններ

Որ կազմակերպություններ են երաշխավորվել մանկապարտեզների աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու համար

29 Նոյեմբեր, 2024 18:52
 Որ կազմակերպություններ են երաշխավորվել մանկապարտեզների աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները:

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝

«Էդիթ Պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.

«Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն.

«Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ.

«Վարդանանք կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.

«Քայլ առ քայլ» բարեգործական կազմակերպություն.

«Թիչինգ ըքադեմի» կազմակերպություն.

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ (ծրագիրը նախատեսված է միայն դաստիարակների վերապատրաստման համար):

 

 

Լրահոս

Դիտել ավելին