Կարևոր իրադարձություններ

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղված քայլերը

29 Նոյեմբեր, 2024 18:28
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղված քայլերը

Նոյեմբերի 29-ին Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի եվրոպական հարցերի և սեփականության նախարար Յան Յոակիմ Ստրանդի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը և նոր օրակարգի հիմնական բաղադրիչները։

Նախարար Միրզոյանը վկայակոչել է Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթն առ այն, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Առաջնորդվելով նշյալ տեսլականով՝ Արարատ Միրզոյանը և Յան Յոակիմ Ստրանդը քննարկել են կոնկրետ ծրագրեր, որոնց կյանքի կոչման միջոցով հնարավոր կլինի արձանագրել շոշափելի արդյունքներ թե՛ Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ օրակարգում, թե՛ ՀՀ-ԵՄ ձևաչափում։

Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 5-ին ՀՀ-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով անցկացված հանդիպմանը և շարունակվող համագործակցությանը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին