Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են հարկադիր կատարմանն առնչվող մի շարք հարցեր (լուսանկարներ)

29 Նոյեմբեր, 2024 17:05
Քննարկվել են հարկադիր կատարմանն առնչվող մի շարք հարցեր (լուսանկարներ)

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար, Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը և Ծառայության իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հրավերով Փարիզում նոյեմբերի 27-29ը մասնակցել են Միության Մշտական խորհրդի տարեկան ամփոփիչ լիագումար նիստին։

Ըստ օրակարգի՝ նիստի ընթացքում քննարկվել են հարկադիր կատարմանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են հարկադիր կատարման ոլորտում նոր թվային տեխնոլոգիաների կիրառմանը, կատարողական վարույթում անձնական տվյալների պաշտպանությունը:

Իավաբանական բաժնի պետը անձնական տվյալների պաշտպանության համատեքստում ներկայացրել է կատարողական վարույթին ծանոթանալու, դրանից տեղեկատվություն և պատճեններ ստանալու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, Ծառայությունում ներդրված «Անձնական գրասենյակ» հարթակի նշանակության և դրա միջոցով կատարողական վարույթի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հնարավորությունները:

Փարիզ այցի շրջանակում Արսեն Մնացականյանն հանդիպումներ է ունեցել Միության նախագահ Մարկ Շմիցի և գործընկեր այլ կառույցների ղեկավարների հետ։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Միության լիիրավ անդամ է 2015 թվականից՝ 90 այլ պետությունների շարքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին