Թբիլիսիում ոստիկանության դեմ բողոքի ակցիայի մասնակիցների ենթադրյալ բռնի գործողությունների հետևանքով ՆԳՆ աշխատակիցներից մեկը վիրավորվել է և տեղափոխվել բուժհաստատություն:
Ըստ վրացական Առաջին ալիքի՝ գիշերը Թբիլիսիում շարունակվել են բախումները ոստիկանության ուժերի և հանրահավաքի մասնակիցների միջև։
Ակցիան ցրելու ոստիկանության գործողությունների արդյունքում բազմաթիվ մարդիկ բերման են ենթարկվել և վնասվածքներ ստացել։
Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Ռուսթավելի պողոտան մարտադաշտ է հիշեցրել։
Նոյեմբերի 29-ի առավոտյան ոստիկանությունը ցրել է ցուցարարներին Թբիլիսիի կենտրոնում։