Կարևոր իրադարձություններ

Կանանց և տղամարդկանց սիրտը տարբեր ձևով է ծերանում

22 Հոկտեմբեր, 2015 00:10
Կանանց և տղամարդկանց սիրտը տարբեր ձևով է ծերանում
Life.panorama.am-ը գրում է.
 
Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանց և տղամարդկանց սիրտը ծերանում է տարբեր կերպ: Ծերանալու հետևանքով սրտի ձևը փոխվում է, սակայն տարբեր սեռերի ներկայացուցիչների մոտ այն լինում է տարբեր եղանակներով: Ուժեղ սեռի ներկայացուցիչների սիրտը փոքրանում է և ավելի քիչ արյուն է կարողանում պարունակել, մինչդեռ կանանց մոտ նման բան տեղի չի ունենում:
 
Գիտնականները նման եզրահանգման են եկել  MESA ծրագրի շրջանակներում 3000 միջին և մեծ տարիքի մասնակիցների շրջանում իրականացրած հետազոտության արդյունքում:
 
Շուրջ տասը տարի տևած հետազոտության ընթացքում բժիշկները սրտի եռաչափ պատկերներ են արել, որոնք էլ օգնել են բացահայտել սրտի ծերացման ընթացքը:
 

Լրահոս

Դիտել ավելին