Կարևոր իրադարձություններ

Որ տարիքում է հավանական հանճար ծնել

22 Հոկտեմբեր, 2015 00:00
Որ տարիքում է հավանական հանճար ծնել

Մեծ Բրիտանիայի գիտնականները հետազոտել են տարբեր տարիքի մայրերից ծնված մեծ քանակով երեխաների, հայտնում է tvoymalysh.com.ua-ը: Միաժամանակ նրանք ընտրել են տարբեր ազգությունների, ռասայի և սոցիալական կարգավիճակի կանանց:

Երիտասարդ մայրերին բաժանել են 3 տարիքային խմբի. 16-ից 22 տարեկան, 23-ից 27 տարեկան և 27-ից մեծ:

Պարզվել է, որ որքան մոր տարիքը փոքր է, այնքան նա ավելի շատ է սթրես տանում, ինչը բացասաբար է ազդում երեխայի ինտելեկտուալ զարգացման վրա: Հետաքրքիր է, որ 27 տարեկանից մեծ մայրերի երեխաների IQ-ն ունի ավելի բարձր մակարդակ: Նրանցից դառնում են հայտնի գիտնականներ և նկարիչներ: Իսկ մեծ սպորտային նվաճումների հասնում են 27-ից ցածր տարիք ունեցող մայրերի երեխաները:

 

Լրահոս

Դիտել ավելին