Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը ցանկանում է ձերբակալել Franck Muller Group-ի տնօրենին

21 Հոկտեմբեր, 2015 22:25
Ադրբեջանը ցանկանում է ձերբակալել Franck Muller Group-ի տնօրենին

armday.com-ը գրում է.

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը դիմել է Շվեյցարիայի համանուն կառույցին խնդրելով ձերբակալել Franck Muller Group ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Սրմաքեշին…Բաքուն հայտնի գործարարին մեղադրում է “այսպես կոչված ԼՂՀ այցելելու և այնտեղ բեզնես գործունեություն ծավալելու համար”…Սակայն ամենազավեշտալին ազեր-կոյունլուների շվեյցարացիներին հասցեագրված դիմումի մեջ այն է,որ Բաքուն Վ.Սրմաքեշին մեղադրում է ավելի շատ նրա համար,որ Franck Muller Group-ի գլխավոր տնօրենը այդ իր գործունեությունը ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ Ադրբեջանի իշխանությունների հետ…Հենց այդպես էլ գրել են՝առանց մեզ հետ համաձայնեցնելու…Պարզվում է,որ եթե Վ.Սրմաքեշը մի նամակ գրեր ապշերոնյան սուլթանիկին և ասեր,որ գնում է Արցախ հանք բացելու և միևնույն ժամանակ Արցախը ԳՈՎԱԶԴԵԼՈՒ համար,ապա Ի.Ալիևը կհամաձայնվեր և հիմա իրեն վիրավորված չէր զգա ու չէր դիմի Շվեյցարիայի Գլխավոր դատախազին՝իր վիրավորված և անտեսված ինքնասիրությունը ուրիշի ձեռքերով վերականգնելու համար…Այս ամենից հետո նաև պարզվում է,որ Վ.Սրմաքեշը գործել է ԾԱՆՐԱԳՈՒՅՆ հանցագործություններ,որոնց մասին երևի տեղյակ են միայն Ի.Ալիևն ու Franck Muller-ի ժամացույցներ կրող ազերիները,որոնք հարյուր հազարներ են վճարել այդ ժամացույցները գնելու համար,իսկ հիմա ստիպված են դրանք պահել,որ Արցախը մնա Ադրբեջանի “կազմում”…
Հ.Գ.Սև և սպիտակ ոչխարներին կարելի է շնորհակալություն հայտնել Արցախը կրկին ԱՆՎՃԱՐ գովազդելու համար…Բաքվում արդեն ավանդույթ է ձերբակալության սպառնալիքներով վախեցնել բազմաթիվ աշխարհահռչակ մարդկանց,ովքեր առանց իրենց թույլտվության մեկնել կամ մեկնում են Արցախ…Հերթը հիմա հասավ Franck Muller Group-ին,որի արտադրած ժամացույցները և ապրանքանշանն աշխարհում ավելի շատ մարդ է ճանաչում,քան Ադրբեջանը,Բաքուն և Ի.Ալիևին իրար հետ վերցված…

Գագիկ Համբարյան

 

Լրահոս

Դիտել ավելին