«WOMEN IN TECH Global»-ի՝ Ուզբեկստանում անցկացված Women in Web3 Award-ի (Կանայք Web3-ում մրցանակաբաշխություն) մրցանակն ուղևորվում է Հայաստան։ Մրցանակի արժանացել է Wearify-ի հիմնադիր անդամ և AI ծրագրավորող Նազելի Տեր-Պետրոսյանը։
Անվանակարգում եզրափակչում հազարավոր մասնակիցներից ընտրվել էին 5 կանայք. Հայաստանից առաջադրվել էին նաև Web3 Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Մետաքսե Ղամբարյանը և Else Dev Studio-ի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Լուսինե Պրիբիլսկայան։
Women in Tech®-ը միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունն է մեղմել գենդերային բացը և օգնել կանանց ինտեգրվել տեխնոլոգիական ոլորտում: Նպատակն է կրթել, զինել և հզորացնել կանանց և աղջիկներին անհրաժեշտ հմտություններով, վստահությամբ և STEM կարիերայի ոլորտներում հաջողության հասնելու հնարավորություններով:
Women in Tech®-ը տեխնոլոգիական ոլորտում կանանց համար նախատեսված միակ կազմակերպությունն ենք, որն ունի ծրագրեր կնոջ կարիերայի կյանքի յուրաքանչյուր փուլի համար: Կազմակերպությունը վստահ է՝ կանայք տեխնոլոգիական ոլորտի ամենաչօգտագործված ռեսուրսն են: Եվ այս համատեքստում Women in Tech-ը STEAM-ում գենդերային հավասարության համար պայքարող մարդկանց համաշխարհային շարժում է:
Նշենք, որ կազմակերպությունն ինքն է ընտրել ներկայացված թեկնածուներին։