ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում կայացած գագաթնաժողովից հետո՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցել են 35 պետության և 6 միջազգային կազմակերպության պատվիրակություններ։
«Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց, որպեսզի ԲՐԻԿՍ-ի նոր անդամները ներդաշնակորեն ինտեգրվեն ընտանիքին, և դա ստացվեց։
ԲՐԻԿՍ-ի երկրներն արձանագրեցին ավելի ժողովրդավարական և բազմաբևեռ աշխարհակարգի կառուցման հանձնառությունը։
ԲՐԻԿՍ-ը փակ ձևաչափ չէ, այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր այդ արժեքների կողմնակիցներն են»,- նշել է նա։