Կարևոր իրադարձություններ

Տարբեր գույնի աչքերը ամերիկուհուն դարձրել են համացանցի աստղ

21 Հոկտեմբեր, 2015 22:44
Տարբեր գույնի աչքերը ամերիկուհուն դարձրել են համացանցի աստղ

Life.panorama.am-ը գրում է.

Ամերիկյան մոդել Սառա Մաքդենիելը դարձել է համացանցի աստղ շնորհիվ աչքերի հետերոխրոմիայի։ 20-ամյա  աղջկա Instagram-յան էջին հետևում են 48 հազար մարդ։

Նրանց բոլորին գրավել են աղջկա  տարբեր գույներ ունեցող աչքերը, որոնցից մեկը երկնագույն է, մյուսը դարչնագույն։ Աղջկա լուսանկարները հավաքում են 2 հազարից ոչ պակաս Like։

Սոցցանցերում հայտնի լինելը օգնել է աղջկան նաև գրավել նորաձևության ոլորտի ուշադրությունը։ Ինքը՝ Մաքդենիելը նշում է, որ հպարտանում է նրանով, որ նման չէ իր կոլեգաներին։

Աչքերի հետերոխրոմիան երևույթ է, երբ աչքերի ծիածանաթաղանթի գույները տարբերվում են։ Այն լինում է ժառանգական կամ ձեռքբերովի։ Լիարժեք հետերոխրոմիայի ժամանակ աչքերից մեկը, որպես կանոն, լինում է երկնագույն։

 
 

Լրահոս

Դիտել ավելին