Անվճար այցելությունը տրամադրվում է․
մինչև 12 տարեկան երեխաներին,
երկկողմանի ծնողազուրկ երեխաներին,
ՀՀ և ԼՂՀ տարածքում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին,
հաշմանդամություն ունեցող անձանց,
ժամկետային զինծառայողներին,
աղքատության համակարգում ընդգրկված նպաստառուներին,
բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին,
սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին (նախապես ներկայացված հայտի հիման վրա),
թանգարանների աշխատակիցներին,
զբոսավարների միության անդամներին,
լրագրողներին։
50% զեղչը տրամադրվում է․
12 տարեկանից բարձր դպրոցականներին,
ուսանողներին,
ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներին,
փախստականներին։