Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը ՄԻԵԴ-ում կերկարաձգի Արմեն Գալստյանի գործուղման ժամկետը

21 Հոկտեմբեր, 2015 22:11
Կառավարությունը ՄԻԵԴ-ում կերկարաձգի Արմեն Գալստյանի գործուղման ժամկետը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանի գործուղումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երկարաձգելու հարցը:


Արմեն Գալստյանը 2014թ. դեկտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով գործուղվել է Ստրասբուրգ: ԵԽ քարտուղարությունը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ իշխանություններին` խնդրելով Ա. Գալստյանի գործուղման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով, նույն պայմաններով:


Որպես հիմնավորում նշվում է, որ 2010թ. փետրվարի 18-19-ը Շվեյցարիայի Ինտերլակեն քաղաքում տեղի ունեցած ՄԻԵԴ ապագային նվիրված բարձր մակարդակի համաժողովին անդամ երկրները ընդունեցին` դատարանին հավելյալ կադրերի տրամադրման անհրաժեշտությունը` անդամ երկրների դեմ ուղղված դիմումների հսկայական քանակն ու ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին