Կարևոր իրադարձություններ

«Մվասի» դեղն անվճար կտրամադրվի քաղցկեղ ունեցող հիվանդներին

27 Սեպտեմբեր, 2024 18:23
«Մվասի» դեղն անվճար կտրամադրվի քաղցկեղ ունեցող հիվանդներին

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ընդլայնվել է մարդասիրական օգնությամբ ստացված «Մվասի» (բևացիզումաբ) դեղով բուժման ծրագիրը:

Քաղցկեղ ունեցող պացիենտներին այսուհետև նշված դեղը, ըստ բժշկական ցուցումների, անվճար կտրամադրվի նաև այն բժշկական կենտրոններում, որտեղ վերջիններս հաշվառված են և բուժում են ստանում` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից:

Քիմիաթերապիայի ռեժիմի և «Մվասի (բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 16մլ» և «Մվասի (բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 4մլ» դեղերի նշանակումը կատարվում է բուժող բժշկի կողմից: Պացիենտներին ծրագրում ընդգրկելու և համապատասխան բուժումը կազմակերպելու համար անհրաժեշտ է առաջնորդվել նախարարի հրամանով` սահմանված կարգով

 

 

Լրահոս

Դիտել ավելին