Կարևոր իրադարձություններ

Երեք ոսկե մեդալ մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայից

27 Սեպտեմբեր, 2024 15:33
Երեք ոսկե մեդալ մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայից

Սեպտեմբերի 15-ից 22-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվել է Աստղագիտության միջազգային 3-րդ  օլիմպիադան, որին մասնակցել են 20 երկրների 96 աշակերտներ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։

Հայաստանի թիմը ներկայացնող  Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը և Նարեկ Գալստյանը արժանացել են ոսկե մեդալների:

Օլիմպիադան անցկացվել է 3 փուլերով՝ տեսական, գործնական և դիտողական։

Հայաստանի թիմը ղեկավարել է Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ, միջազգայի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Արտավազդ Հարությունյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին