Կարևոր իրադարձություններ

Մուսալեռում տուն է այրվել (լուսանկարներ)

27 Սեպտեմբեր, 2024 09:19
Մուսալեռում տուն է այրվել (լուսանկարներ)

Սեպտեմբերի 27-ին, ժամը 02:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 5-րդ փողոցի չբնակեցված տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել՝ 04:56-ին: Այրվել են տունը (մոտ 60 քմ) և հարակից երկու անասնագոմի տանիքները (մոտ 20 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին