Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 2-ից կգործարկվի Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղերթի գնացքը

26 Սեպտեմբեր, 2024 11:36
Հոկտեմբերի 2-ից կգործարկվի Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղերթի գնացքը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ց ավարտվում են 2024 թվականի ամառային սեզոնի ուղևորատար փոխադրումները միջազգային ուղղությամբ։ 

Հոկտեմբերի 2-ց գործարկվելու է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղերթի գնացքը։ Երևանից այն մեկնելու է ամսվա զույգ օրերին, Թբիլիսիից՝ կենտ օրերին։ Ցանկացողները կարող են գնել տոմսերը Երևանի, Արմավիրի, Գյումրու և Վանաձորի կայարանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց՝ www.railway.am կայքից։ Այստեղ նաև կարող եք ծանոթանալ գնացքի չվացուցակին և ստանալ այլ տեղեկատվություն։

Մաղթում ենք հաճելի ճանապարհորդություն։

 

Լրահոս

Դիտել ավելին