Կարևոր իրադարձություններ

Ինչպես է քաղցրավենիքն ազդում մաշկի երիտասարդության և ձգվածության վրա

21 Հոկտեմբեր, 2015 21:27
Ինչպես է քաղցրավենիքն ազդում մաշկի երիտասարդության և ձգվածության վրա

Հայտնի է, որ պարզ ածխաջրերի` հատկապես քաղցրավենիքի չարաշահումը կարող է հանգեցնել շաքարախտի և ճարպակալման, հայտնում է 03info.com-ը: Իսկ վերջերս գիտնականները հայտնել են դրանց ևս մեկ բացասական ազդեցության` մաշկի ժամանակից շուտ ծերացման մասին:

Շաքարի ավելցուկը փոխազդում է կոլագենի հետ, ինչը պատասխանատու է մաշկի երիտասարդության և ձգվածության համար: Արդյունքում խախտվում է կոլագենի կառուցվածքը, իսկ երբեմն նույնիսկ այն քայքայվում է: Դրա հետևանքով մաշկը դառնում է պակաս առաձգական և ժամանակից շուտ առաջանում են կնճիռներ:

Քաղցրի մեծ քանակությունը նաև առաջացնում է օրգանիզմի ջրազրկում, աղիներում նեխման պրոցեսներ և արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում:

Խորհուրդ է տրվում քաղցրավենիքը մասամբ փոխարինել թարմ մրգերով, բանջարեղենով և ընկույզով:

 

Լրահոս

Դիտել ավելին