Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում բժիշկների անգիտության պատճառով 7 ամսական երեխան մահացել է

21 Հոկտեմբեր, 2015 21:22
Ադրբեջանում բժիշկների անգիտության պատճառով 7 ամսական երեխան մահացել է

Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում մահացել է 7 ամսական աղջնակը, որի շնչափողի մեջ նռան հատիկ է ընկել:

Աղջնակի քեռին` Նուրուլա Մուրադովը APA-ին հայտնել է, որ իր ազգական Ռուգիյա Մամեդովան նուռ ուտելու ժամանակ սկսել է խեղդվել` շնչափողի մեջ հատիկ ընկնելու պատճառով: Նրան անմիջապես հասցրել են Զաքաթալայի կենտրոնական շրջանային հիվանդանոց, սակայն, այնտեղ խորհուրդ են տվել երեխային տանել Շաքիի հիվանդանոց:

Երեխայի քեռու խոսքով` Զաքաթալայի հիվանդանոցում իրենց շտապօգնության մեքենա չեն տրամադրել, եւ ստիպված երեխային Շաքիի հիվանդանոց են փոխադրել առանց բժշկի ուղեկցության:

Շաքիի հիվանդանոցում երեխայի ծնողներին ասել են, որ ոչնչով չեն կարող օգնել, եւ ավելի լավ կլինի երեխային ուղարկել Բաքու, որի ճանապարհին էլ երեխան մահացել է:

Ադրբեջանում առողջապահության աղետալի վիճակի եւ բժիշկների հմտության անբավարար մակարդակի պատճառով ամեն տարի այդ երկրից մոտ 1 մլն մարդ ախտորոշման, բժշկական տարբեր միջամտությունների եւ օգնության համար մեկնում է արտասահմանյան երկրներ, հատկապես, Իրան, Ռուսաստան եւ Թուրքիա:

 

Լրահոս

Դիտել ավելին