Կարևոր իրադարձություններ

Օրբելի փողոցի բնակարաններից մեկում 69-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

21 Հոկտեմբեր, 2015 21:00
Օրբելի փողոցի բնակարաններից մեկում 69-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Հոկտեմբերի 21-ին, ժամը 17.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 4 շենքի 79-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերել 1946թ. ծնված Ի. Մ.-ի

դին:

 

Լրահոս

Դիտել ավելին