Կարևոր իրադարձություններ

Իրաքի Պառլամենտը կվերանայի ՌԴ-ի կողմից օդային հարվածների հարցը

21 Հոկտեմբեր, 2015 20:33
Իրաքի Պառլամենտը կվերանայի ՌԴ-ի կողմից օդային հարվածների հարցը

РИА Новости-ն տեղեկացնում է, որ մինչև հոկտեմբերի վերջ Իրաքի Պառլամենտը ծրագրել է քվեարկության դնել ՌԴ օդային ուժերի կողմից տրվող Իրաքի տարածքում «Իսլամական Պետության» դեմ ռազմական աջակցության հարցը: Այս մասին Sputnik լրատվական գործակալությանն է հայտնել նախկին ազգային անվտանգության խորհրդատու և շիաթական «Օրենքի Պետություն» կուսակցության կողմից ներկայացված պատգամավոր Մուվաֆակ ար-Ռուբաինը:

«Քվեարկությանը այս ամսվա ընթացքում կլինի»,- ասել է Ռուբաինը:

Ավելի վաղ, ՌԴ ՊՆ տեղակալ Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Իրաքը դեռևս ռազմական աջակցության խնդրանքով չի դիմել ՌԴ-ին՝ Սիրիայի հարցով: Պաշտոնապես գրավոր դիմելու դեպքում այն համապատասխան ձևով կվերանայվի, ասել է Անտոնովը:

Նշենք նաև, Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին, ավլեի վաղ ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը հայտնել էր, որ ինքը կողջունի ռուսական օդային ռազմական գործողությունները Իրաքում՝ «Իսլամական Պետության» դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին