Կարևոր իրադարձություններ

Volkswagen-ը դադարեցրել է սկանդալային դիզելային մեքենաների վաճառքը ԵՄ-ում

21 Հոկտեմբեր, 2015 19:22
Volkswagen-ը դադարեցրել է սկանդալային դիզելային մեքենաների վաճառքը ԵՄ-ում

Volkswagen-ը դադարեցրել է սկանդալային դիզելային մեքենաների վաճառքը ԵՄ անդամ երկրներում։ Վաճառքի դադարեցման մասին հայտարարել է կոնցեռնի ներկայացուցիչը՝ փոխանցում է Reuters-ը։

Մեքենաներում առկա է ծրագրային ապահվում, որը կարողանում է կեղծել վտանգավոր նյութերի արտանետման թեստերը։

Որոշումը չի վերաբերում բոլոր դիզելային մեքենաներին, այլ սահմանափակ թվի, որը զինված է Եվրո-5 բնապահպանական ստանդարտի EA189 շարժիչներով։

Դիլերական կենտրոնները կվերսկսեն այդ մեքենաների վաճառքն այն բանից հետո, երբ դրանք լրացուցիչ թեստավորում անցնեն։

 

Լրահոս

Դիտել ավելին