Կարևոր իրադարձություններ

«Իսլամական պետություն»-ը Սիրիայում դաշնակիցներ է հավաքում կառավարական զորքերի դեմ

21 Հոկտեմբեր, 2015 19:11
«Իսլամական պետություն»-ը Սիրիայում դաշնակիցներ է հավաքում կառավարական զորքերի դեմ

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը բանակցություններ է վարում այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ, որպեսզի միավորվի սիրիական կառավարական զորքերի դեմ: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին:

«Ռադիոհետախուզության միջոցներով կարողացել ենք ստանալ տեղեկատվությւոն, որ «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման մի շարք խոշոր ջոկատների հրամանատարներ «ԻՊ»-ի հրամանատարների հետ սկսում են միավորել իրենց ուժերը սիրիական կառավարության հարձակումներին դիմակայելու համար»,- ասել է Կոնաշենկովը:

 

Լրահոս

Դիտել ավելին