Կարևոր իրադարձություններ

Շիրակում և Արարատում անասնակեր է այրվել

21 Հոկտեմբեր, 2015 17:15
Շիրակում և Արարատում անասնակեր է այրվել

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14.20-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում՝ մարզադաշտի մոտակայքում, այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 14 փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորված անասնակեր` 30 տուկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.44-ին, մարվել` 15.00-ին:

***
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13.37-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի Վարդազարյան փողոցում այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդազարյան փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.31–ին, մարվել՝ 14.55–ին:

Մասամբ այրվել է մառանի տանիքը (10քմ) և 300 հակ անասնակեր:

 

Լրահոս

Դիտել ավելին