Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում կալանավորել են տնային կալանքից փախած «օրենքով գողի»

21 Հոկտեմբեր, 2015 16:38
Մոսկվայում կալանավորել են տնային կալանքից փախած «օրենքով գողի»

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է Սուրիկ մականունով «օրենքով գողի», որը փախչել էր տնային կալանքից: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Մոսկվայի ՆԳՆ մամուլի խոսնակ Անդրեյ Գալիակբերովը:

«Այսօր առավոտյան, իրավապահ մարմինները մոսկովյան բնակարաններից մեկում ձերբակալել են 39-ամյա Ուզբեկիստանում ծնված Սուրիկ մականունով «օրենքով գողին»»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ավելի վաղ դատարանը «Սուրիկի» համար որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը, ինչից հետո ԴԿԴԾ-ի աշխատակիցները նրա թևին էլեկտրոնային թևնոց էին անցկացրել: Սակայն քաղաքացին ջարդել է թևնոցը և ինքնակամ լքել բնակչության վայրը: Ներկայումս նրա խափանման միջոցը փոխվել է. նա կալանքի է առնված», - նշել է Գալիաքբերովը:

«Փրայմ Քրայմ» պարբերականի տվյալների համաձայն, Անդիջանում ծնված ծագումով հայ Սուրեն Թավադովը 2005-ին թագադրվել է Դեդ Հասանի անձնական օրհնությամբ և, ինչպես չար լեզուներն են ասում, ոչ գեղեցիկ աչքերի համար: Ի տարբերություն իր եղբայրակիցների մեծամասնության, Սուրիկը մեծացել է հարուստ ընտանիքում եւ կապերի ու 1994-ին սպանված հոր թողած կապիտալի շնորհիվ ստիպված չի եղել փողոցում վաստակել իր օրվա ապրուստը: Թավադովի քրեական կարիերայի վերելքը սկսվել է Նովոռոսիյսկում, որտեղ նա եթե գողանում էր, ապա միլիոններ, որոնց շնորհիվ էլ իր համար գողականի թագ է ապահովել, որը գործնական վեճեր պարզելիս նրա համար հատուկ իրավունքներ եւ անձեռնմխելիություն է ապահովում:

 

Լրահոս

Դիտել ավելին