Կարևոր իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ են արձակել, որովհետեւ «որդին մնում է որդի». Գալուստ Սահակյանի մտքերից

08 Հոկտեմբեր, 2015 09:00
Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ են արձակել, որովհետեւ «որդին մնում է որդի». Գալուստ Սահակյանի մտքերից

Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակմանը ԱԺ նախագահ Գալուտ Սահակյանն ասել է. «Ծնողի համար որդին որդի է մնում, աղջիկը՝ աղջիկ»։

«ՉԻ» - Գալուստ Սահակյանն, իհարկե, շատ խորիմաստ միտք է հայտնել եւ նույնիսկ կարող էր շարունակել «բաջանաղը բաջանաղ է մնում, աներձագը՝ աներձագ, գետնախնձորը՝ գետնախնձոր, ջեռուցման համակարգը՝ ջեռուցման համակարգ» եւ այլն։ Ու թող որեւէ մեկը համարձակվեր ասել, որ Գալուստ Գրիգորիչն իրավացի չէ։

Ուրիշ բան, որ լրագրողը նրան բոլորովին այլ հարց էր ուղղել, բայց ինչ արած, դա էլ Գալուստ Սահակյանի առանձնահատկությունն է. նա անկախ իրենից մտքեր է հայտնում, ու իրեն բացարձակապես չի հետաքրքրում կապ ունեն այդ մտքերը տվյալ թեմայի հետ, թե ոչ:

Լրագրողը դեռ մի բան էլ պիտի շնորհակալ լինի, որ Գալուստ Սահակյանը չի ասել՝ «ձմերուկը կլոր է, իսկ թռչունները չվում են տաք երկրներ»:

Բայց ամեն դեպքում ԱԺ նախագահն իրավացի է։ Փաստորեն Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ են արձակել, որովհետեւ «որդին մնում է որդի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին