Կարևոր իրադարձություններ

Google-ի աշխատակիցն ապրում է բեռնատարում՝ ընկերության ավտոկայանատեղիում (լուսանկարներ)

21 Հոկտեմբեր, 2015 15:22
Google-ի աշխատակիցն ապրում է բեռնատարում՝ ընկերության ավտոկայանատեղիում (լուսանկարներ)

Google ընկերության Բրենդոն անունով աշխատակիցը կորպորացիայում աշխատանքի տեղավորվելուց հետո նախընտրել է չվարձել թանկ բնակարան Սան Ֆրանցիսկոյում, այլ ձեռք բերել բեռնատար և ապրել դրա մեջ, գրում է gazeta.ru-ն։

 

Ինչպես պատմել է ինքը՝ Բրենդոնը, նման գաղափարը նա հղացել է Google-ում ստաժավորում անցնելուց հետո, որի ընթացքում նա օրական 65 դոլար էր վճարում բնակարանի համար, որը նա կիսում էր դեռ երեք հարևանի հետ։ Այդ պատճառով Google-ի հետ պայմանագիր կնքելուց հետո նա 10 հազար դոլարով Ford բեռնատար է գնել և այնտեղ քնելու և հագնվելու համար հարմարություններ ստեղծել։

 

Ծրագրավորողի խոսքով՝ իր սարքերը նա լիցքավորում է շարժական մարտկոցի օգնությամբ, սնվում է Google-ի ճաշարանում և լոգանք է ընդունում կորպորացիայի աշխատակիցների համար նախատեսված մարզասրահում։

 

Այդ ամենը Բրենդոնին թույլ է տալիս տնտեսել իր աշխատավարձի մինչև 90 տոկոսը, որը նա վճարում է ուսման համար վարկը վճարելու և ներդրումների համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին