Կարևոր իրադարձություններ

Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան (լուսանկարներ)

21 Հոկտեմբեր, 2015 14:12
Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը հերթական անգամ այցելել էր ԼՂՀ Հադրութի շրջան: Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները եղել են Հադրութի շրջանի մանկապարտեզում: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպված այցի ընթացքում Երևանից ժամանած հյուրերը ծանոթացել են մանկապարտեզի առօրյային, ուսուցման մեթոդներին: Վարչական շրջանի ղեկավարի անունից մանկապարտեզի աշխատակազմին և երեխաներին հանձնվել են նաև նվերներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին