Կարևոր իրադարձություններ

Ռամոսն աշխարհի լավագույն պաշտպանն է

21 Հոկտեմբեր, 2015 13:58
Ռամոսն աշխարհի լավագույն պաշտպանն է

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Մադրիդի «Ռեալի» հետ խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել «արքայական ակումբի» ավագ Սերխիո Ռամոսի հասցեին։

 
«Ճիշտ չէր լինի խոսել միայն իմ մասին։ Նախընտրում եմ չանել դա։ Ինձ համար Ռամոսն այս պահին աշխարհի լավագույն պաշտպանն է։ Դա իմ կարծիքն է։ Նա կարողանում է լավ պաշտպանվել եւ ունակ է խաղալ տարբեր դիրքերում։ Սերխիոն բազմակողմանի զարգացած է որպես ֆուտբոլիստ»,- Սիլվայի խոսքը մեջբերում է «AS»-ը։
 

Լրահոս

Դիտել ավելին