Կարևոր իրադարձություններ

Թոշակների, նպաստների եւ աշխատավարձերի բարձրացում 2016թ. բյուջեով չի նախատեսվում

21 Հոկտեմբեր, 2015 13:28
Թոշակների, նպաստների եւ աշխատավարձերի բարձրացում 2016թ. բյուջեով չի նախատեսվում

2016թ. պետական բյուջեով կենսաթոշակների, նպաստների եւ աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հոկոբ Հակոբյանը:

Պետական կառույցների աշխատավարձերի բարձրացումն, ըստ Հակոբյանի, ենթադրում է աշխատանքի արդյունավետություն, այսինքն՝ մարդիկ պետք է շատ աշխատեն, որ բարձր աշխատավարձ ստանան:

Հակոբ Հակոբյանի խոսքով՝ 2016թ. պետական բյուջեով նախատեսվող միակ «հոյակապ» ծրագիրը ծննդաբերող, չաշխատող մայրերին միանվագ 138 հազար դրամ օգնություն հատկացնելն է, որի համար 4 մլրդ. դրամ է բյուջեից տրամադրվել:

 

Լրահոս

Դիտել ավելին