Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապի մոտ հայտնաբերվել է ուղեղի ոչ մեծ թարախակույտ

21 Հոկտեմբեր, 2015 12:24
Հռոմի պապի մոտ հայտնաբերվել է ուղեղի ոչ մեծ թարախակույտ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ մի քանի ամիս առաջ հայտնաբերվել է ուղեղի ոչ մեծ թարախակույտ, սակայն բժիշկները կարծում են, որ դա բուժելի է, և ոչ մի վիրաբուժական միջամտութուն չի պահանջում։ Այս մասին հայտնում է իտալական Quotidiano Nazionale պաբերականը, սակայն Վատիկանն անմիջապես հերքել է տեղեկությունը՝ այն համարելով անհիմն։

«Պապը նախկինի պես շատ ինտենսիվ է աշխատում։ Անհիմն լուրեր տարածելն անպատասխանատու է»,- ասել է Սուրբ գահի մամլո պատասխանատու Ֆեդերիկո Լոմբարդին։

Պարբերականի խմբագիր Անդրեա Կանժինիի խոսքով՝ դա սպասելի հերքում էր։ Նա նշել է, որ իրենք երկար են զսպել հրապարակումը՝ բոլոր անհրաժեշտ ճշտումները կատարելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին