Կարևոր իրադարձություններ

«Մեղրու սար»-ում ձյուն է տեղում. որոշ ճանապարհների էլ մերկասառույց է

21 Նոյեմբեր, 2023 19:59
«Մեղրու սար»-ում ձյուն է տեղում. որոշ ճանապարհների էլ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Լանջիկ-Մաստարա և Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհները՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Սպիտակի ոլորաններում, Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր», Լանջիկ-Մաստարա, Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհներին, Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 

Լրահոս

Դիտել ավելին