Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի ցանկանում ամեն գնով խաղաղության հասնել: Ըստ նրա՝ հնարավոր է խաղաղ բանակցություններ սկսել միայն Ուկրաինայի տարածքից ռուսական զորքի դուրսբերումից հետո։
«Դժվա՞ր է ռազմի դաշտում․ այո, բայց հիմա Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել կամ բարեկամանալ՝ ոչ»,- ասել է Զելենսկին։
Նախագահը նաև խոստովանել է, որ Ուկրաինայի դաշնակիցների շրջանում աճում է կասկածը, թե Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան դուրս շպրտել ռուսական զորքերին, սակայն դա ոչ մի կերպ չի ազդի Կիևի դիրքորոշման վրա։