Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին. կան տուժածներ

21 Նոյեմբեր, 2023 13:06
ՃՏՊ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին. կան տուժածներ

Նոյեմբերի 21-ին, ժամը 10։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճ­անապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 1964 թ․) և «Toyota» (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1965 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

 

Լրահոս

Դիտել ավելին