Կարևոր իրադարձություններ

ՀՀ որոշ ճանապարհների բուք է, ձյուն ու մերկասառույց

21 Նոյեմբեր, 2023 09:50
ՀՀ որոշ ճանապարհների բուք է, ձյուն ու մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները, Ծիլքար գյուղի հատվածը և Դիլիջանի ոլորանները։

«Մեղրու սար», Գորայք-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ) կոչվող հատվածներում, Աբովյան քաղաքում և Ախուրյան գյուղում տեղում է ձյուն:

Տիգրանաշենի ոլորաններին (բուք), Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Աշոցք-Բավրա, Սևան-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Լրահոս

Դիտել ավելին