Կարևոր իրադարձություններ

Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

20 Նոյեմբեր, 2023 15:14
Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Խորհրդի նախագահը ներկայացրել է հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում կատարած հսկայածավալ բարեփոխումները, ունեցած ձեռբերումները, մասնավորապես, անդրադարձել է դատավորների գնահատման նոր համակարգի ներդրմանը, որը կնպաստի արդարադատության որակի բարձրացմանը:

Կարեն Անդրեասյանը նշել է, որ գնահատման նոր համակարգը բացառելու է դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը: Խորհրդի նախագահը հայտնել է, որ դատավորից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ համակարգը պետք է դատավորի նկատմամբ արդար լինի, և նոր ներդրվող չափորոշիչներն օգնելու են դատավորին գնահատել ըստ իր կատարած աշխատանքի, իսկ դատավորներիի առաջխաղացումն էլ կլինի կանխատեսելի՝ հիմնված գրանցած արդյունքների վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին