Կարևոր իրադարձություններ

Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը. օգնության են հասել փրկարարները

19 Նոյեմբեր, 2023 21:55
Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը. օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 19-ին, ժամը 18։25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը՝ խոչնդոտելով երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Կ․ Ն․), որը շարունակել է ընթացքը:

 

Լրահոս

Դիտել ավելին