Կարևոր իրադարձություններ

Ծանրորդ Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել

18 Նոյեմբեր, 2023 15:36
Ծանրորդ Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում՝ երկամարտի 305 կգ արդյունքով։

Պոկում վարժությունում Սահակյանը գլխավերևում պահել է 140 կգ կշռող ծանրաձողը և դարձել փոքր ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ 165 կգ արդյունքով։

Սա Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն էր ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Նախօրեին երիտասարդների ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել էր նաև Ալեքսանդրա Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ այս տարվա սեպտեմբերին Գոռ Սահակյանը բրոնզե մեդալ էր նվաճել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում անցկացված մեծահասակների աշխարհի 88-րդ առաջնությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին